ՀՀ փոխվարչապետը ծանոթացավ Կոտայքի մարզում իրականացվող ջրամատակարարման բարելավմանն ուղղված ծրագրերի ընթացքին

ՀՀ փոխվարչապետը ծանոթացավ Կոտայքի մարզում իրականացվող ջրամատակարարման բարելավմանն ուղղված ծրագրերի ընթացքին

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր այցելեց Կոտայքի մարզ, ծանոթացավ մարզում իրականացվող ջրամատակարարման բարելավմանն ուղղված ծրագրերի ընթացքին, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը: ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի ուղեկցությամբ փոխվարչապետը նախ եղավ Ալափարս համայքնում, որտեղ Համաշխարհային բանկի «Համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման» ծրագրի առաջին փուլով արդեն ավարտվել է պոմպակայանի նորոգումը, որի համար հատկացվել է 141 մլն դրամ: Փոխվարչապետը ծանոթացավ նաև «Հայջրմուղկոյուղի» ընկերության ջրաղբյուրների, մասնավորապես` կապտաժային կառույցների վիճակին, որոնցով ապահովվում է Չարենցավանի և հարակից համայքների խմելու ջրի մատակարարումը:

Հրազդանի քաղաքապետարանում մարզպետ Կովալենկո Շահգալդյանի և քաղաքապետ Արամ Դանիելյանի մասնակցությամբ կայացած խորհրդակցությանը փոխվարչապետին ներկայացվեց «Համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման» ծրագրի երկրորդ փուլով իրականացվող քաղաքի ջրամատակարարման բարելավմանն ուղղված նախագիծը, որով նախատեսվում է քաղաքի ջրամատակարարման ներքին ցանցի վերականգնում. կնորացվի մոտ 125 կմ խողովակաշար ամբողջ քաղաքի տարածքում: Նախատեսվում է, որ աշխատանքերը կմեկնարկեն այս տարվա սեպտեմբերին և կավարտվեն 14 ամսից: Ծրագրի իրականացման համար կհատկացվի 5,8 մլն դոլար: Բացի այդ, Ասիական զարգացման բանկի ծրագրով նախատեսվում է նաև Հրազդանի ջրամատակարարման պոմպակայանի վերանորոգում, որի աշխատանքները կմեկնարկեն շուտով: Այս ծրագրի արժեքը մոտ 1 մլն դոլար է: Ծրագրերի իրականացման արդյունքում կավելանա ջրամատակարարման տևողությունը` հասնելով մինչև 18 ժամի, ինչպես նաև կբարձրանա մատակարարվող ջրի որակը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---