«Մատչելի բնակարան` երիտասարդ ընտանիքներին» ծրագիրն ավելի մեղմ պայմաններ կառաջարկի

«Մատչելի բնակարան` երիտասարդ ընտանիքներին» ծրագիրն ավելի մեղմ պայմաններ կառաջարկի

PanARMENIAN.Net - Առաջիկա ամսում «Մատչելի բնակարան` երիտասարդ ընտանիքներին» ծրագիրն առավել մեղմ պայմաններ կառաջարկի, որոնք վերաբերում են տարիքային սահմանափակմանը, առաջին վարձավճարին ու վարկի հատկացման ժամկետին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը: «Իրագործման փուլում ծրագիրը որոշակի խոչընդոտների հանդիպեց, և ՀՀ կառավարությունը պատրաստակամություն հայտնեց որոշ շտկումներ կատարել և դարձնել այն առավել մատչելի»,-հավելել է նա:

Ըստ փոխնախարարի, պայմանների բարելավումն առավել հասանելի կդարձնի հիփոթեկային վարկը, սակայն պետությունը չի կարող տարբեր առաջարկներ հրամայականի կարգով պարտադրել անշարժ գույքի և ֆինանսական շուկաներում, քանի որ շուկայական տնտեսության պայմաններում դա սխալ քայլ կլիներ: «Սակայն, պետք է հասկանալ, որ մենք գործ ունենք բնակչության խոցելի շերտերի հետ, որոնց համար պետությունը պետք է որոշակի աջակցություն ապահովի»,-ասել է Քարամյանը` հավելելով, որ դա նաև ժողովրդագրական անվտանգության խնդիր է:

Բացի այդ, ըստ մարզերի հավասար զարգացման Հայաստանի կառավարության հայեցակարգի, օգոստոս-սեպտեմբերին մեկնարկում են սոցիալական շինարարության ծրագրեը Սյունիքի և Տավուշի մարզերում, որի միջոցով փորձեր են արվում հնարավարություն տալ երիտասարդ ընտանիքներին բնակարաններ ձեռք բերել մարզերում: «Ես կարևորում եմ սոցիալական շինարարությունը մարզերում, քանի որ, աղետի գոտւ բացառությամբ, Հայաստանի անկախացումից ի վեր լուրջ բնակարանաշինություն Հայաստանի մարզերում չի իրականացվել»,-ասել է փոխնախարարը` հավելելով, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում վերջին բնակելին կառուցվել է 1992 թվականին: «Հայաստանի մարզերում բնակֆոնդի հնեցման և փլուզման լուրջ վտանգ կա»,-ասել է նա:

Տվյալ պահին «Մատչելի բնակարան` երիտասարդ ընտանիքներին» ծրագրով բնակարաններ են ստացել 20 երիտասարդ ընտանիքներ, ևս 60 հայտ գտնվում է քննարկման փուլում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---