Մեկնարկել է HTC Corporation-ի սմարթֆոնների վաճառքը

Մեկնարկել է HTC Corporation-ի սմարթֆոնների վաճառքը

PanARMENIAN.Net - Մայիսի 17-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու սմարթֆոնների միջազգային համաշխարհային արտադրող HTC Corporation-ը հայտարարեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի վաճառքի կենտրոններում Android օպերացիոն համակարգով գործող HTC Corporation-ի սմարթֆոնների վաճառքի մասին: «HTC Tattoo սմարթֆոնները մենք կառաջարկենք 135 000 դրամով, իսկ HTC Hero-ն` 195 000 դրամով»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը` հավելելով, որ հետագայում վաճառքի կհանվեն նաև այլ մոդելների սմարթֆոններ: Ըստ նրա, ՎիվաՍել-ՄՏՍ-ը միշտ ձգտում է ինովացիոն առաջատար տեխնոլոգիաները մատչելի դարձնել իր բոլոր բաժանորդների համար: Յիրիկյանն ընդգծել է նաև, որ սմարթֆոններն ազատ վաճառքի կհանվեն, այսինքն սմարթֆոնները կկարողանան ձեռք բերել նաև Բիլայնի ու Օրանժի բաժանորդները: Ընդ որում, նա նշել է, որ կազմակերպությունը չի բավարարվում ձեռք բերածով ու շուտով մտադիր է ընդլայնել ցանցը`նոր ծառայություններ առաջարկելով իր բաժանորդներին:

Իր հերթին, Ռուսաստանում և ԱՊՀ-ում HTC-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Կորմիլցևն ասաց, որ HTC-ը շահագրգռված է դուրս գալ հայկական շուկա: «Մեզ համար հաճելի է, որ մենք մեր ռազմավարական գործունեությունը սկսում ենք մեր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ»,-ասել է Կորմիլցևը` հավելելով, որ սմարթֆոնները լայն պահանջարկ ունեն հայկական շուկայում:

Սմարթֆոնների հիման վրա Android օպերացիոն համակարգի հիման վրա բաժանորդները Հայաստանում հասանելիություն կստանան բարձր արագություն ունեցող Ինտերնետին և Android Market-ի ծառայություններին: Տվյալ ծառայությունները թույլ են տալիս 2G և 3,5 G բարձր արագություն ունեցող ցանցերի օգտագործման դեպքում արագ ու առանց լրացուցիչ ջանքերի տարբեր խաղեր ու հավելվածներ ներբեռնել:

Android համակարգի հիման վրա HTC սարքերը լայն ինտերնետ հնարավորություններ են տալիս, այդ թվում նաև Android համակարգին հարմարեցված Webkit բրաուզերի միջոցով: Դրանք նաև հագեցած են Google™, Google Maps™ и Google Search™ հավելվածներով, ինչպես նաև ժողովրդականություն վայելող YouTube™ հավելվածով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---