Արամ Սաֆարյան. Անկարան պետք է ավելի հավասարակշիռ քաղաքականություն վարի ՀարավայինԿովկասում

Արամ Սաֆարյան. Անկարան պետք է ավելի հավասարակշիռ քաղաքականություն վարի ՀարավայինԿովկասում

PanARMENIAN.Net - Պետք չէ զարմանալ Թուրքիայի և Իրանի համագործակցության վրա, քանի որ այդ երկու երկրներն արդեն մի քանի հարյուրամյակ խոշոր ռազմավարական գործընկերներ են` մրցակիցներ տարածաշրջանում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը` մեկնաբանելով Իրանի խաղաղ միջուկային ատոմի շուրջ ստորագրված համաձայնությունը Թուրքիայի, Բրազիլիայի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների միջև: Նրա խոսքերով, Անկարայի և Թեհրանի հարաբերություններում գերիշխում է համագործակցության միտումը, քանի որ երկրները միմյանց կարիքն ունեն: «Ստորագրված համաձայնությունը նշանակում է, որ այն համաձայնեցված է Թուրքիայի արևմտյան գործընկերների հետ և բարձրացնում է Անկարայի ազդեցությունը Թեհրանի վրա»,- ասել է Սաֆարյանը:

Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանի այցին Ադրբեջան` Արամ Սաֆարյանն ասել է, որ Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի վերաբերյալ միանշանակ է: «Անկարան պետք է ավելի հավասարակշիռ քաղաքականություն ցուցաբերի Հարավային Կովկասում և չղեկավարվի Ադրբեջանի շահերով»,- ասել է Սաֆարյանը: Միաժամանակ նա նշել է, որ Անկարայի կայացումը որպես տարածաշրջանային գերտերություն չի կարող բացասաբար անդրադառնալ Երևանի վրա, քանի որ երկրների միջև ոչ մի հարաբերություն չկա: «Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նրան, որ Ռուսաստանը երբեք թույլ չի տա տարածաշրջանում Թուրքիայի դերի բարձրացումը` ի վնաս իր շահերի»,- նշել է Արամ Սաֆարյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---