17 մայիսի 2010 - 15:43 AMT
Հայտնի են դարձել Ուզբեկստանի հավաքականի հետ հանդիպմանը մասնակցող հայ ֆուտբոլիստների անունները

Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը` Վարդան Մինասյանի գլխավորությամբ, հրապարակեց հավաքականի ընդլայնված կազմը, որը կնախապատրաստվի մայիսի 25-ին կայանալիք Հայաստան-Ուզբեկստան ընտրական հանդիպմանը: Մայիսի 21-ից թիմը կանցկացնի ուսումնամարզական հավաք: Հանդիպումը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունից, հավաքականի կազմում ելույթ կունենան հետևյալ ֆուտբոլիստները`

Դարպասապահներ`

Գևորգ Կասպարով «Կավեհ», Իրան Ստեփան Ղազարյան «Բանանց» Էդվարդ Հովհաննիսյան «Փյունիկ»

Պաշտպաններ`

Սարգիս Հովսեփյան «Փյունիկ» Ռոբերտ Արզումանյան «Ռանդերս», Դանիա Աղվան Մկրտչյան «Միկա» Վահագն Մինասյան «Փյունիկ» Հրայր Մկոյան «Միկա» Արթուր Յուսպաշյան «Փյունիկ»

Կիսապաշտպաններ`

Լևոն Պաչաջյան «Սանատ Նաֆթ», Իրան Արթուր Եդիգարյան «Պաս», Իրան Գևորգ Ղազարյան «Փյունիկ» Կառլեն Մկրտչյան «Փյունիկ» Սամվել Մելքոնյան «Բանանց» Արթուր Ոսկանյան «Բանանց» Դավիթ Մանոյան «Փյունիկ» Արտակ Դաշյան «Մետալուրգ Դ.», Ուկրաինա Էդգար Մալաքյան «Փյունիկ» Մասիս Ոսկանյան «Բրյուգե», Բելգիա Մարկոս Պիզելի «Փյունիկ»

Հարձակվողներ

Արտակ Գրիգորյան «Ուլիս» Հենրիխ Մխիթարյան «Մետալուրգ Դ.», Ուկրաինա Հովհաննես Գոհարյան ԲԱՏԵ, Բելառուս Էդգար Մանուչարյան «Ապելդորն», Հոլանդիա