17 մայիսի 2010 - 17:35 AMT
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը չպետք է պատերազմի հանգեցնի

Հայաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը պետք է լուծի դիվանագիտական ճշգրտությամբ, գտնում է Չեխիայի վարչապետ Յան Ֆիշերը:

«Ես կարծում եմ, որ Հայաստանը այդ հարցի լուծման ճիշտ ուղու վրա է: Այդ հարցը, դիվանագիտական տեսանկյունից, պետք է շատ ճիշտ և խելամտորեն կարգավորվի, որպեսզի այդ գործընթացը պատերազմի չհանգեցնի և կողմերից ոչ մեկը չտուժի», - ասել է նա մայիսի 17-ին` ՀՀ կառավարությունում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:

Միևնույն ժամանակ Չեխիայի վարչապետն ընդգծել է, որ այդ հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: «Սակայն, չնայած դրան, Հայաստանը պետք է շատ հավասարակշռված լինի այդ հարցի կարգավորման ընթացքում», - ավելացրել է նա: