Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չեխիայի Հանրապետության վարչապետ Յան Ֆիշերին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չեխիայի Հանրապետության վարչապետ Յան Ֆիշերին

PanARMENIAN.Net - Ողջունելով հյուրին` նախագահ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այս այցելությունը նոր լիցք կհաղորդի հայ-չեխական համագործակցությանը թե երկկողմ և թե բազմակողմ ձևաչափերում: ՀՀ նախագահն ասել է, որ Հայաստանը մեծապես շահագրգիռ է` խորացնելու հարաբերությունները Չեխիայի հետ` հավելելով, որ երկկողմ տնտեսական հարաբերություններում առկա է չիրացված մեծ ներուժ:

Յան Ֆիշերն ասել է, որ Չեխիան կարևորում է Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների հետ համագործակցությունը և Հայաստանի հետ փոխգործակցությունն ընդլայնելու բազմաթիվ հեռանկարներ կան: Վարչապետ Ֆիշերը ընդգծել է տնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը` հույս հայտնելով, որ այցի շրաջանակներում անցկացվող հայ-չեխական գործարար համաժողովը մեծապես կնպաստի դրան:

Կողմերը կարևորել են նաև մշակույթի, սպորտի ու զբոսաշրջության բնագավառներում համագործակցության ընդլայնումն ու այդ նպատակով համապատասխան ծրագրերի մշակումը:

Անդրադարձ է կատարվել ԼՂ հիմնախնդրին: Չեխիայի վարչապետը նշել է, որ իր երկիրը հավասարակշռված մոտեցում է ցուցաբերում այս հարցում և գտնում, որ խնդիրը պետք է լուծվի հակամարտող կողմերի միջև փոխհամաձայնությամբ ու Մինսկի խմբի շրջանակում: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---