18 մայիսի 2010 - 12:33 AMT
Վլադիմիր Հակոբյանն Աստրախանում ընթացող Գրան պրիում զիջել է Եվգենի Ալեքսեևին

Մայիսի 17-ին Աստրախանում (Ռուսաստան) շարունակվում է տղամարդկանց Գրան պրիի վերջին փուլը: Հայ շախմատիստ Վլադիմիր Հակոբյանը 7-րդ ռաունդում անհաջող է հանդես եկել` պարտվելով Եվգենի Ալեքսեևին (Ռուսաստան): Նա 2 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը` զբաղեցնելով 14-րդ տեղը:

Մրցաշարի առաջնորդը 4.5 միավորով ուկրաինացի շախմատիստ Պավել Էլյանովն է:

8-րդ տուրում Հակոբյանի մրցակիցն է լինելու Էռնեստո Ինարկիևը (Ռուսաստան), որը 4 միավորով 4-րդ տեղում է: