18 մայիսի 2010 - 15:37 AMT
Հայաստանում վերանայվել է անձեռնմխելի համարվող անձանց ցուցակը

Հայաստանի Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ Ընտրական օրենսգրքում: Ըստ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի, ուղղումներն առաջարկել է Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը` GRECO:

«Հարկավոր է վերանայել դատավորների ու դատախազների անձեռնմխելիության հարցը, զրկել անձեռնմխելիությունից պատգամավորության թեկնածուներին, ԿԸՀ-ի ու մարզային ընտրական հանձնաժողովների անդամներին, համայնքների ղեկավարներին ու ավագանու անդամներին: Հարկավոր է Ընտրական օրենսգիրքը համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանը, որտեղ հստակ նշված են այն անձիք, ովքեր անձեռնմխելի են համարվում: Անձնական անձեռնմխելիությունից կօգտվեն նախագահը, պատգամավորները, դատավորներն ու օմբուդսմենը»,-ասել է Դանիելյանը: