18 մայիսի 2010 - 16:54 AMT
«Յունիբանկ»-ը բացել է իր նոր 34-րդ «Աջափնյակ» բաժանմունքը Մ

Մայիսի 17-ից իր գործունեությունն է սկսել «Յունիբանկ»-ի «Աջափնյակ» մասնաճյուղը, որը տեղակայված է ք. Երեւան, Մարգարյան 29/11 հասցեում:

Ինչպես ասվում է բանկի մամլո հաղորդագրության մեջ, «Աջափնյակ» մասնաճյուղի բացմամբ «Յունիբանկ»-ի մասնաճյուղերի քանակը կազմեց 34: Ռուսաստանում գործում է բանկի ներկայացուցչությունը: Հիշեցնենք, որ «Յունիբանկ»-ի մասնաճյուղերը, այդ թվում եւ նորաբաց «Աջափնյակ»-ը, միացված են տվյալների միասնական բազային եւ աշխատում են online ռեժիմում: Դրա շնորհիվ բանկի հաճախորդները կարող են բանկային գործարքներ իրականացնել բանկի ցանկացած մասնաճյուղում` անկախ սպասարկման սկզբնական հասցեից:

Հիշեցնենք, որ «Յունիբանկ»-ի «Ամիրյան», «Կոմիտաս» եւ «Մալաթիա» մասնաճյուղերը հաճախորդներին սպասարկում են երակարացված ռեժիմով: Այսինքն հաճախորդները կարող են «Յունիստրիմ» դրամական փոխանցումներ եւ արտարժութային փոխարկումներ իրականացնել մինչեւ ժամը 20:30-ը:

Մասնաճյուղային ցանցի ակտիվ ընդլայնումը բխում է բանկի` հանրապետության առաջին մանրածախ բանկ դառնալու ռազմավարությունից: Ֆիզիկական անձանց եւ փոքր եւ միջին ձեռնարկատիրության սպասարկման ծավալներով «Յունիբանկ»-ը շուկայի առաջատարներից մեկն է: 2009-ին սպասարկման գործարքների քանակը կազմել է 1,7 մլն: