18 մայիսի 2010 - 17:17 AMT
ՏՄՊՊՀ –ն որոշում կկայացնի «Ալեքս Գրիգ» ընկերության անբարեխիղճ մրցակցության փաստի վերաբերյալ

Մայիսի 19-ին տեղի կունենա ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում կքննարկվեն մի շարք հարցեր: Մասնավորապես, նախատեսված է քննարկել և որոշումներ կայացնել «Ալեքս Գրիգ», «Ավշարի գինու գործարան» ընկերությունների կողմից անբարեխիղճ մրցակցության փաստերի վերաբերյալ:

Ինչպես հայտնում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը, որոշումները կկայացվեն մայիսի 19-ին կայանալիք հանձնաժողովի նիստում: