18 մայիսի 2010 - 20:32 AMT
Արման Կիրակոսյանը կարևորեց ԵԱՀԿ դերը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման գործում

Մայիսի 18-ին Հայաստանիարտգործնախարարի տեղակալԱրման Կիրակոսյանն ընդունեց ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ տիկին Դունյա Միյատովիչին:

Ողջունելով հյուրին` Արման Կիրակոսյանը կարևորեց ԵԱՀԿ դերը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման գործում:

ԵԱՀԿմամուլիազատության հարցերով նորանշանակ ներկայացուցիչն անդրադարձավ Հայաստանի կողմից մամուլի ազատության ապահովմանն ուղղված քայլերին` դրական գնահատելով օրենսդրական բարեփոխումները:

Զրուցակիցները հանգամանորեն քննարկեցին Հայաստանի և ԵԱՀԿ` մասնավորապես Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակի հետ հետագա համագործակցության խնդիրները, նշեցին այս հարցում տարածաշրջանային համագործակցության ապահովման անհրաժեշտությունը: