Մինչև 2015 թ. Հայաստանի հեռուստաընկերությունների քանակը կրճատվելու է` 22-ից հասնելով 18-ի18 մայիսի 2010 - 20:36 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին Հայաստանի խորհրդարանում քննարկվել է ՀՀ «Ռադիոյի և հեռուստատեսության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը ներկայացրել էր Հայաստանի կառավարությունը: Ներկայացված օրինագիծը հետապնդում է ռադիոյի և հեռուստատեսության բնագավառի բարելավման նպատակ` թվային հեռարձակման միջոցով: Այս մասին ՀՀ ԱԺ նիստի ընթացքում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը: Ըստ Թումասյանի, ռադիոյի և հեռուստատեսության բարելավումն ընթանալու է երկու փուլով` թվայնացման, որը տևելու է մինչև 2015 թ. և զարգացման: Փոխնախարարն ասել է նաև, որ օրինագիծը նախատեսում է առաջին փուլում կրճատել Հայաստանի հեռուստաընկերությունների թիվը` 22-ից հասցնելով 18-ի: Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն օրինագիծը համարել է անընդունելի և հայտարարել է, որ կառավարությունը այն պետք է հետ կանչի, քանի որ դրա ընդունումով Հայաստանի իշխանությունները համընդհանուր վերահսկողություն են սահմանում հոռուստաեթերի նկատմամբ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր հերթին ասել է, որ անընդունելի է այն փաստը, որ ՀՀ ԱԺ է ներկայացվում օրինագիծ առանց այն խորհրդարանի գլխադասային հանձնաժողովում քննարկելու: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 13–ից ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Սպասվում է անձրև, ամպրոպ, քանու ուժգնացում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել ֆրանսահայ Նիկոլյանին դադարեցնել հացադուլը Նիկոլյանը մարտին գրեթե 1 ամիս ապրել է Ոսկեպարում, տեսանյութեր պատրաստել միջազգային մամուլի համար Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը կոչ է արել Փաշինյանին վերանայել ապրիլի 24–ի իր հայտարարությունները Ընդգծվում է Փաշինյանի ակնհայտ համաձայնությունը թուրքական և ադրբեջանական նարատիվների առանցքային կետերի հետ Երևանում անհնազանդության ակցիաներ են․ Ավելի քան 40 բերման ենթարկված կա Բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք։ |