Հայկական պատվիրակությունը բոյկոտելու է Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի աշխատանքը18 մայիսի 2010 - 20:38 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության հարցով ԵԽ ենթահանձնաժողովի աշխատանքների վերականգնման դեմ, քանի որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է իրականանա միայն ԵԽԽՎ ՄԽ շրջանակներում: Այս մասին ՀՀ ԱԺ-ում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքերի համաձայն, կարիք չկա ԵԽԽՎ ենթահանձնաժողովի աշխատանքները վերականգնել, քանի որ նախկին հանձնաժողովն իր գործունեության ընթացքում որևէ դրական արդյունք չի տվել, ինչը խոստովանել է նաև այդ հանձնաժողովի նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնը: «Եթե Չավուշօղլուին, համենայնդեպս, հաջողվի «վերակենդանացնել» ենթահանձնաժողովը, ապա ԵԽԽՎ հայկական պատվիրակությունն, անշուշտ, պետք է բոյկոտի դրա աշխատանքը», - հայտարարել է պատգամավորը; Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ ԱԳ փոխնախարար․ Կարևոր է, որ Ալմաթիի շփումները եռակողմ պայմանավորվածությունների հունով են գնում «Սատարում ենք Աստանայի ջանքերին այդ ուղղությամբ»,–ասել է նա Ոստիկանություն․ Օպերային հարակից փողոցները փակ են լինելու Օպերայում անցկացվելու է EBRD–ի միջազգային ֆորումը Էրդողանը հրատապ հանդիպում է անցկացրել՝ նրան հայտնել են ռազմական հեղաշրջման փորձի հավանականության մասին Հանդիպման ընթացքում քննարկվել են այդ ուղղությամբ կանխարգելիչ քայլեր իրականացնելու վերաբերյալ հարցեր Գիշերը բողոքի ակցիայի 5 մասնակից է ձերբակալվել Նրանք, ըստ իրավապաշտպանի, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվ աջակիցներ են |