Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչին18 մայիսի 2010 - 21:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչին: Հանդիպման ընթացքում նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ-ի դերակատարությունը մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման գործում: Սերժ Սարգսյանը նաև ընդգծել է ԵԱՀԿ-ի տարբեր կառույցների գործունեության կարևորությունը մեր երկրում ժողովրդավարության հետագա ամրապնդման, օրենքի գերակայության հաստատման, ընտրական գործընթացների կատարելագործման և մարդու հիմնարար ազատությունների պաշտպանության գործում: Դունյա Միյատովիչը նշել է, որ առաջին անգամ է այցելում Հայաստան և տպավորված է իր աշխատանքային խմբին այստեղ ցուցաբերված լավ ընդունելությամբ և համագործակցության պատրաստակամությամբ: Միյատովիչը ողջունել է ՀՀ կառավարության` քաղաքացիական, քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացմանն ուղղված քայլերը` այն համարելով մամուլի ազատությունը խթանող կարևոր հանգամանք, ինչը, նրա խոսքով, բազմաթիվ արևմտաեվրոպական երկրներ ևս նոր են նախաձեռնում: Զրուցակիցներն անդրադարձել են նաև հեռուստառադիոծրագրերը թվային հեռարձակման ցանցով հեռարձակելու գործընթացին: Դունյա Միյատովիչն այն գնահատել է որպես ապագային ուղղված կարևոր քայլ և պատրաստակամություն է հայտնել փորձագիտական աջակցություն ապահովելու Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու գործընթացում, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |