Արմեն Աշոտյանը և եվրոպացի դիվանագետները բաց դաս են անցկացրել Երևանի դպրոցականների համար

Արմեն Աշոտյանը և եվրոպացի դիվանագետները բաց դաս են անցկացրել Երևանի դպրոցականների համար

PanARMENIAN.Net - «Եվրոպական ուղղվածությունը ոչ միայն Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունն է, այլ միաժամանակ հնարավորություն է ծանոթանալու եվրոպական արժեքների և ամբողջությամբ վերցրած Եվրոպայի հետ: Մեզ հետաքրքրում է, թե ինչպես են դպրոցականները պատկերացնում Եվրոպան, եվրոպական արժեքների համակարգը և Հայաստանի եվրաինտեգրումը»,- լրագրողներին ասել է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարն այսօր եվրաինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Նաիրա Զոհրաբյանի, Հայաստանում Եվրահանձնաժողովի առաքելության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լուցենբերգերի և եվրոպացի այլ դիվանագետների ուղեկցությամբ այցելել է Երևանի թիվ 190 միջնակարգ դպրոց, որտեղ բաց դաս են անցկացրել եվրոպական թեմատիկայի շուրջ: Արմեն Աշոտյանի խոսքերով, բաց դասը ՀՀ կրթության և գիտության նախարարության և եվրաինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի համատեղ նախաձեռնությունն է:

Իր հերթին, Հայաստանում Եվրահանձնաժողովի առաքելության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը նշել է, որ այդ միջոցառումը նշանավորում է հայկական դպրոցներում եվրոպական թեմատիկայի դասավանդման սկիզբ: «Մարդիկ հաճախ բողոքում են, որ վատ են իրազեկված ԵվրոպականՄիության մասին: Դա շատ լավ նախաձեռնություն է, որը կօգնի Հայաստանի և ԵՄ մերձեցմանը»,- ասել է Ռաուլ դե Լուցենբերգերը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---