19 մայիսի 2010 - 13:40 AMT
«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն իջեցրել է արտարժույթով ներդրվող ավանդների տոկոսադրույքերը

2010թ. առաջին եռամսյակի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան բանկի ազգային արժույթով վարկերի ընդհանուր պորտֆելը աճել է 5 տոկոսով, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Բանկի գնահատականով առաջիկայով շարունակվելու է ՀՀ դրամով վարկային պրոդուկտների նկատմամբ պահանջարկի ակտիվացման գործընթացը: Դրա հետ մեկտեղ նկատելի է որոշակի պասիվություն արտարժույթով վարկային պրոդուկտների պահանջարկի նկատմամբ, որը կարող է կապված լինել համաշխարհային շուկայում տոկոսադրույքերի իջեցման տենդնեցի և իրացվելիության գերավելցուկի հետ: «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ որոշում է ընդունել արտարժույթով կորպորատիվ վարկային պրոդուկտների տոկոսադրույքի իջեցման հետ միասին նվազեցնել արտարժույթով ներդրվող ավանդների տոկոսադրույքերը:

Իջեցումը լինելու է միջինը 2 տոկոս` արտարժույթով ներդրվող ավանդատեսակների համար, բացառությամբ ֆիզիկական անձանց փոքր ավանդները մինչև 1 մլն. ՀՀ դրամին համարժեք չափով, ասվում է հաղորդագրության մեջ: