19 մայիսի 2010 - 14:51 AMT
Վարուժան Հակոբյանը պարտություն է կրել շախմատի ԱՄՆ առաջնությունում

Սենտ Լուիսում (ԱՄՆ) շարունակվում է շախմատի ԱՄՆ առաջնությունը, որին մասնակցում են հայ շախմատիստներ Վարուժան Հակոբյանը, Մելիքսեթ Խաչինյանը և Լևոն Ալթունյանը: 5-րդ տուրում Հակոբյանի մրցակիցն էր Ալեքսանդր Օնիշչուկը, որին Հակոբյանը պարտվեց և 3 միավորով զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:

Մելիքսեթ Խաչինյանը և Լևոն Ալթունյանը զբաղեցնում են համապատասխանաբար 21-րդ և 23-րդ տեղերը:

6-րդ տուրում Հակոբյանը հանդիպելու է Ալեքս Երմոլենսկու, Խաչինյանը` Դմիտրի Գուրևիչի հետ, իսկ Ալթունյանի մրցակիցն է լինելու Ռոբերտ Գեսսը: