Ֆրանսահայերը պահանջում են Սենատից ընդունել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը19 մայիսի 2010 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հայկական համայնքը բողոքի ակցիա է անցկացրել Ֆրանսիայի Սենատի դիմաց` պահանջելով ընդունել Հայոց ցեղասպանությունըհերքելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրինագիծը, որն ընդունվել է 2006-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից: Ինչպես հայտնում է Pan ARMENIAN.Net-ին անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքյանը, ակցիային մասնակցում է շուրջ 600 մարդ:
Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների ասոցիացիայի նոր համանախագահ Արա Թորանյանը և ՀՅԴ ներկայացուցիչ Մուրադ Փափազյանը կոչ են արել հայկական համայնքին չթուլացնել ճնշումը, որպեսզի Ֆրանսիան ճանաչի իր պարտավորությունները Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը հերքելու վտանգի վերաբերյալ: Նա նաև հույս հայտնեց, որ օրինագիծը կընդունվի մինչև 2011-ը: Անցյալ տարվա ընթացքում Ֆրանսիայի լիցեյներում եղել են Հայոց ցեղասպանության ժխտման մի քանի դեպքեր թուրքական ծագում ունեցող սովորողների կողմից: Եթե օրինագիծն ընդունվի, ապա այն խախտելու դեպքում նախատեսվում է մեկ տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ քննարկվում են՝ ձեր սիրած ու չսիրած Ըստ նրա, վարչապետի թեկնածուն կարող է լինել նաև այլ քաղաքական ուժերից Ալմաթիում կհանդիպեն Միրզոյանն ու Բայրամովը Ղազախստանը հանդես չի գալիս որպես միջնորդ, այլ միայն հարթակ է տրամադրում հանդիպման համար ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից |