19 մայիսի 2010 - 15:16 AMT
Խորեն Գևորը կմենամարտի Սեբաստյան Զբիկի հետ WBC գոտու համար միջին քաշային կարգում

Հուլիսի 17-ին Շվերինում (Գերմանիա) միջին քաշային կարգում WBC վարկածով ժամանակավոր չեմպիոն Սեբաստյան Զբիկը (Գերմանիա) կպաշտպանի իր տիտղոսը նույն քաշային կարգում այդ տիտղոսի նախկին հավակնորդ, հայ բռնցքամարտիկ Խորեն Գևորի (Գերմանիա) հետ մենամարտում:

Դեռ հունվարին Գևորը հայտարարեց գերմանական Universam փրոմոութերական ընկերության հետ իր պայմանագիրը կասեցնելու մասին, սակայն կողմերին հաջողվեց հարթել տարաձայնությունները և այժմ հայ բռնցքամարտիկը ստացավ ևս մեկ, թվով երրորդ շանսը չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար:

2007 թվականին Գևորը տանուլ տվեց միջին քաշային կարգում IBF վարկածով չեմպիոն Արթուր Աբրահամին 11-րդ ռաունդում ստացած նոկաուտի արդյունքում, իսկ 2009 թվականին երկու անգամ զիջեց WBA վարկածով չեմպիոն Ֆելիքս Շտուրմին մրցավարների միաձայն որոշմամբ 111-117 և 113-115 հաշվով: