19 մայիսի 2010 - 17:23 AMT
Թուրքիան Իրանից ուրանը պահանջում է այս ամսվա ընթացքում

«Մենք այսօր միջուկային անվտանգության մասին խոսելով, տեսնում ենք ՄԱԿ-ի ԱԽ հինգ մշտական երկրներին և Գերմանիային, որոնք ասում են, թե «մենք պետք է վերահսկենք միջուկային զենքի հարցը», սակայն նրանք բոլորն այդ զենքն ունեն: Այդ պատճառով, երբ միջուկային զենք ունեցող երկրները պահանջում են ուրիշներիցմիջուկային զենք չունենանլ, դա համոզիչ չի հնչում», - այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` հանդես գալով Մադրիդի եվրոպական համալսարանում: Էրդողանը նաև նախազգուշացրել է Իրանին, որ եթե Թեհրանն Անկարային այս ամսվա ընթացքում ուրանը չհանձնի, ապա Թուրքիան այլևս չի օգնի Իրանին, հաղորդում է TRT-Russian գործակալությունը: