19 մայիսի 2010 - 20:14 AMT
Հայաստանն համաշխարհային առևտրի խթանման ամփոփ ցուցիչով զբաղեցնում է 52-րդ տեղը

Համաշխարհային տնտեսական համաժողովը (ՀՏՀ) 2010 թվականին իրականացրել է Համաշխարհային առևտրի խթանման հերթական համեմատական վերլուծությունը 125 երկրների կտրվածքով: Համաձայն հաղորդագրության, որը PanARMENIAN.Net-ին տրամադրել է «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը, որը ՀՏՀ-ի Համաշխարհային մրցունակության ցանցի գործընկեր կազմակերպությունն է, 2010 թվականի վերլուծության արդյունքներով Հայաստանն առևտրի խթանման ամփոփ ցուցիչով գրավել է 52-րդ տեղը 125 երկրների շարքում և գրանցել է ոլորտում կարգավորման արդյունավետության զգալի բարելավում 12 կետային դիրքով: Ինչպես և նախորդ երկու տարիներին, այս ցուցանիշով Հայաստանը գերազանցում է զեկույցում ներառված ԱՊՀ երկրների ցուցանիշները` Ադրբեջանին (77), Ուկրաինային (81), Ղազախստանին (88) և Ռուսաստանին (114): Վրաստանը առևտրի խթանման կատարողականով 37-րդն է: Ոլորտում կրկին լավագույն կատարողականն են գրանցել Սինգապուրը և Հոնկոնգը:

Համաձայն ՀՏՀ վերլուծության, Հայաստանում ամենաբարեհաջողը տրանսպորտի ոլորտում Ծառայությունների առևտրի գլխավոր համաձայնագրի(GATS) իրականացումն է` 1-ին տեղ, իսկ առավել խոցելի ցուցանիշն առավելագույն մաքսադրույքներն են` 125-րդ տեղ: