19 մայիսի 2010 - 20:29 AMT
Ռուսաստանի անվանի գիտնականները և գրողները կհանդիպեն հայ ուսանողների հետ

Մայիսի 20-ին Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում տեղի կունենա հանդիպում ռուս գրողների և գիտնականների հետ

Ուսանողների հարցերին կպատասխանեն Ռուսաստանի Գրողների միության վարչության քարտուղար, «Ռուս գրող» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլայ Դորոշենկոն, հրապարակախոս, գիտնական, հասարակական գործիչ Սեդա Վերմիշևան, «Փիլիսոփայական գիտություններ» ամսագրի գլխավոր խմբագիր, Հումանիտար հետազոտությունների ակադեմիայի նախագահ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Խաչատուր Մարինոսյանը և բանաստեղծ, հրապարակախոս, Մոսկվայի Գրողների միության անդամ Ելենա Տամբովցևան: