Հայաստան է ժամանում Արգենտինայի արտաքին գործերի նախարարը

Հայաստան է ժամանում Արգենտինայի արտաքին գործերի նախարարը

PanARMENIAN.Net - Մայիսի 20-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստան կժամանի Արգենտինայի արտաքին գործերի նախարար Խորխե Տայանան:

Այցի ընթացքում նախատեսված են Խորխե Տայանայի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Նախարար Խորխե Տայանան մայիսի 21-ին կմասնակցի նաեւ Հայաստանում Արգենտինայի դեսպանության բացման պաշտոնական արարողությանը: Նույն օրը տեղի կունենա Հայաստանի եւ Արգենտինայի արտգործնախարարների հանդիպումը: Հանդիպումից անմիջապես հետո Էդվարդ Նալբանդյանն ու Խորխե Տայանան հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---