20 մայիսի 2010 - 12:20 AMT
Վլադիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն` առաջ անցնելով ադրբեջանցի և թուրք ծանրորդներից

Իսպանիայի Վալենսիա քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը, որը մեկնարկել է մայիսի 17-ին:

Մայիսի 19-ին 62 կգ քաշային կարգում հանդես եկան Վարդան Միլիտոսյանն ու Վլադիկ Կարապետյանը: Կարապետյանը ոսկե մեդալի համար պայքարում էր ադրբեջանցի ու թուրք ծանրորդներ` Ֆիրուդին Գուլիևի ու Էմրե Բույուկունլուի հետ:

«Պոկում» վարժությունում բոլոր 3 ծանրորդները բարձրացրեցին 112 կգ, սակայն հայ ծանրորդը զիջում էր մրցակիցներին անձնական քաշով: «Հրում» վարժությունում Կարապետյանը բարձրացրեց 141 կգ` երկամարտի արդյունքում հավաքելով 253 կգ և դարձավ Եվրոպայի չեմպիոն: Գուլիևը նվաճեց 2-րդ տեղը 252 կգ-ով, իսկ Բույուկունլուն 3-րդ տեղում է 249 կիլոգրամով:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Վարդան Միլիտոսյանը զբաղեցրեց 6-րդ տեղը (235կգ):

Ավելի վաղ, Սմբատ Մարգարյանը 240 կգ նվաճեց չեմպիոնի տիտղոսը 56 կգ քաշային կարգում: