20 մայիսի 2010 - 13:40 AMT
Խորհրդարանն ընդունել է ՀՀ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագիծը

Խորհրդարանն ընդունել է ՀՀ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ այն պայմանով, որ մինչ 2-րդ ընթերցումն այդ հարցի շուրջ տեղի կունենան խորհրդարանական լսումներ: Նման առաջարկով հանդես է եկել ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը:

Օրինագծով կանոնակարգվում է հեռուստատեսության թվայնացման գործընթացը: Օրենքով նախատեսվում է մինչև 2015թ., երբ ավարտին կհասնի թվայնացման գործընթացը, հեռուստաալիքների քանակը 22-ից նվազեցնել մինչև 18-ը: Օրինագծով կանոնակարգվում են նաև հեռուստատեսությունների եթերի թեմատիկ ուղղությունները և նշվում է, որ միայն 2015թ. հետո մասնավոր հեռուստաընկերությունների քանակը կարող է աճել: