Վիլեն Հակոբյան. Հայաստանի բնակչության ընդամենը 8 տոկոսն է բուժվում պետական միջոցներով

PanARMENIAN.Net - Ցանկացած զարգացած երկրում բժշկական ապահովագրությունը պարտադիր և շատ կարևոր միջոցառում է: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժնի ակադեմիկոս-քարտուղար Վիլեն Հակոբյանը «Սուրբ Մարիամ» առողջության կենտրոնի տնօրեն Գագիկ Մարտիրոսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում: Ընդ որում, անդրադառնալով Հայաստանում պետական բժշկական ապահովագրության խնդրին, Վիլեն Հակոբյանն ասել է, որ այս պահի դրությամբ Հայաստանում պետական բժշկական ապահովագրության ներդրումն անհնար է: «Նման ապահովագրություն տրամադրելու համար պետք է հարուստ երկիր լինել»,-ասել է Հակոբյանը: Ըստ նրա, պետական ապահովագրությունը կօգնի բնակչության առավել խոցելի շերտերին: «Մարդիկ վախենում են հիվանդանոց դիմել և անում են դա, երբ արդեն գտնվում են կրիտիկական վիճակում: . Հայաստանի բնակչության ընդամենը 8 տոկոսն է բուժվում պետական միջոցներով», -ասել է Վիլեն Հակոբյանը:

Իր հերթին Գագիկ Մարտիրոսյանն ասել է, որ լավ տարբերակ է համարում կամավոր բժշկական ապահովագրությունը: Ընդ որում, նա նշել է, որ կամավոր ապահովագրության դիմում են Հայաստանում հիմնականում առավել ապահովված մարդի: «Կամավոր ապահովագրության բացասական կողմն է այն, որ նման ապահովագրություն ձևակերպում են միայն նվազագույն ռիսկով մարդկանց համար»,-ասել է Մարտիրոսյանը: Ըստ նրա, դա ևս պետք է անցկացնել պետության միջամտությամբ, քանի որ շատ մարդկանց, ովքեր լուրջ խնդիրներ ունեն առողջության հետ, ուղղակի չեն տրամադրի կամավոր ապահովագրություն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---