20 մայիսի 2010 - 15:09 AMT
Հայաստանում ՀՆԱ-ի աճը 2010-ի հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 7.2 տոկոս

Օպերատիվ վիճակագրական տվյալներով, Հայաստանում ՀՆԱ-ի աճը 2010-ի հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 7.2 տոկոս: Ինչպես հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, ՀՆԱ ծավալը կազմել է 777.6 մլրդ դրամ: Միաժամանակ երկրի ՀՆԱ-ն ապրիլին մարտի համեմատ կրճատվել է 5.9 տոկոսով:

Բացի դրանից, ընթացիկ տարում սպառողական գների աճը հունվար-ապրիլ ամիսներին 2009-ի նույն շրջանի համեմատ կազմել է 8 տոկոս: Միևնույն ժամանակ, 2010-ի ապրիլին գնաճը կազմել է 1.3 տոկոս:

Բյուջեի հիմքում ընկած տնտեսական աճը նախատեսված է 1.2 տոկոսի չափով, գնաճը` 4±1,5 տոկոսի: