20 մայիսի 2010 - 15:59 AMT
Նորիկ Սարգսյան. «2010 թ. հունվարից մինչ օրս տուգանվել է 12809 հետիոտն»

2009 թ. նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում այս տարի գրանցվել է 35-ով պակաս ճանապարհատրանսպորտային պատահար: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի ճանապարհատրանսպորտային ոստիկանության պետ Նորիկ Սարգսյանը:

Նրա խոսքերի համաձայն, կրճատվել է նաև պատահարներից տուժածների թիվը: Մահվան ելքով դեպքերը կրճատվել են 26-ով, իսկ տուժածների թիվը` 60-ով: «2009 թ. առաջին եռամսյակի համեմատ, այս տարի 20-30 տոկոսով կրճատվել է նաև հետիոտների վրաերթի դեպքերը», - ասել է Սարգսյանը` ավելացնելով, որ 2010 թ. հունվարից տուգանվել է 12809 հետիոտն, որից 60 տոկոսը տուգանքը մուծել է տեղում: