Հայ- ռուսական համագործակցության կարեւոր ուղղություններից է տարածաշրջանների միջեւ կապերի զարգացումը

PanARMENIAN.Net - Մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզի պատվիրակությանը` նահանգապետ Ալեքսեյ Չեռնիշովի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին` ՀՀ Ազգային ժողովի նախագահը հույս հայտնեց, որ նրանց այցը կնպաստի կապերի ընդլայնմանն ու ակտիվացմանը: Նշելով, որ Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից են, Հովիկ Աբրահամյանը փաստեց, որ հայ- ռուսական համագործակցության կարեւոր ուղղություններից է տարածաշրջանների միջեւ կապերի զարգացումը: ՌԴ շուրջ 70 սուբյեկտներ ուղիղ տնտեսական կապեր ունեն Հայաստանի հետ: Հաշվի առնելով միջտարածաշրջանային զարհացման համար անհրաժեշտ իրավական հիմքի կարեւորությունը` ՀՀ ԱԺ նախագահը էական համարեց խորհրդարանների դերը այդ գործում: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումը` նշելով առկա մեծ ներուժը: Նա երախտագիտություն հայտնեց Օրենբուրգում ապրող մեր հայրենակիցների նկատմամբ դրսեւորվող վերաբերմունքի համար, ովքեր ներգրավված են տարբեր ոլորտներում:

Օրենբուրգի նահանգապետը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ներկայացրեց մարզի տնտեսական վիճակն ու հնարավորությունները, նշելով, որ փոխշահավետ համագործակցության մեծ հնարավորություններ կան: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց որպես խորհրդարանի ղեկավար աջակցել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի տարածաշրջանների միջեւ լինեն կայուն եւ զարգացող կապեր, հաղորդում է ԱԺ մամլո ծառայությունը :

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---