Եվգենի Կիրիլով. «ԵՄ-ն պետք է մեծ ջանքեր գործադրի ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար»

PanARMENIAN.Net - Մայիսի 20-ին Եվրախորհրդարանում քննարկումներ տեղի ունեցան Եվրոպայի և Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի հետ փոխհարաբերությունների շուրջ:

«Երբեմն մենք մոռանում ենք, որ Հարավային Կովկասը Եվրոպայում է գտնվում», - ասել է բուլղարացի եվրապատգամավոր Եվգենի Կիրիլովը, որը հաշվետվություն էր ներկայացրել այդ հարցի վերաբերյալ: Նրա խոսքերի համաձայն, երբ լուծվեն այդ երկրների անվտանգության հարցերը, նկատելիորեն կբարելավվեն նրանց զարգացման պայմանները:

Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հարցերով խորհրդարանական պատվիրակության ղեկավար Միլն Կաբռնոչն, իր հերթին, ասել է. «Դա անմիջականորեն կապված է այն բանի հետ, թե մենք ինչպես ենք վերաբերվում Եվրամիությանը: Եթե մենք Եվրամիությունն ընդունենք որպես կամավոր և փոխկապակցված երկրների միություն, որոնք ընդհանուր շահեր ունեն կապիտալի, ապրանքների, ծառայությունների և մարդկանց ազատ տեղաշարժման հարցերում, ես կարծում եմ, որ այդ երկրներին ոչինչ չպետք է խանգարի մի գեղեցիկ օր դառնալու եվրահամագործակցության անդամ` չորս ազատությունների հիման վրա, եթե դրանք համապատասխանում են չափանիշներին»:

Կիրիլովը նշել է նաև, որ մինչ օրս ԵՄ-ն ակտիվ չի եղել, Եվրամիությունը պետք է մեծ ջանքեր գործադրի ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Այս մասին հաղորդում է Եվրախորհրդարանի պաշտոնական կայքէջը;

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---