Երիտասարդ հայ երաժիշտը կմասնակցի «Մոսկվան դիմավորում է բարեկամներին» 7-րդ փառատոնին

PanARMENIAN.Net - 2009 թ. նոյեմբերին ՌԴ նախագահի տիկնոջ` Սվետլանա Մեդվեդևայի հովանու ներքո անցկացված «Ծագող աստղերը Կրեմլում» միջազգային փառատոնի հաղթողները կմասնակցեն «Մոսկվան դիմավորում է բարեկամներին» 7-րդ փառատոնին:

Փառատոնը անցկացվելու է Մոսկվայում, մայիսի 21-ից մինչև հունիսի 2-ը: Մասնակցելու են Նարե Ղազարյանը (Հայաստան, քանոն), Տատյանա Կորմազինովան (Բելառուս, ֆլեյտա), Նանա Չերկեզիան (Վրաստան, սոպրանո), Սերգեյ Ֆինոեդովը (Ռուսաստան, հոբոյ), Կամոլիդին Ուրինբաևը (Ուզբեկստան, գիջակ), Նազարի Պիլատյուկը (Ուկրաինա, ջութակ) և Էլվին Գալիևը (Ադրբեջան, ջութակ): Նրանք աշխարհի ավելի քան 30 երկրից 1500 տաղանդավոր պատանիներից մեկը պետք է դառնան:

«Մոսկվան դիմավորում է բարեկամներին» փառատոնը Վ. Սպիվակովի հիմնադրամի ամենազանգվածային նախագիծն է որին 2004 թ.-ից ի վեր մասնակցել է ավելի քան 12.000 տաղանդավոր երեխա` 60 երկրից:

Փառատոնի անբաժան մասնակիցներն են` մաեստրո Վլադիմիր Սպիվակովը և «Մոսկվայի վիրտուոզներ» պետական կամերային նվագախումբը, որի հետ որպես մենակատար հանդես կգան պատանի երաժիշտները:

Այս տարի փառատոնը անցկացվելու է «Հույսո լույս» նշանաբանով: Մասնակիցներին սպասվում է հագեցած փառատոնային ծրագիր, որում նախատեսված են համերգներ, մրցույթներ, ցուցահանդեսներ և վարպետության դասեր;

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---