20 մայիսի 2010 - 21:56 AMT
ՌՀՀ-ում տեղի կունենա ինտելեկտուալ խաղերի Հայաստանի 7-րդ ուսանողական առաջնությունը

Մայիսի 21-22-ը Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում տեղի կունենա ինտելեկտուալ խաղերի Հայաստանի 7-րդ ուսանողական առաջնությունը:

Առաջնությանը մասնակիցները մրցելու են «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» (մայիսի 21 ժամը 12:00) և «Բրեյն ռինգ» (մայիսի 22 ժամը 12:30) խաղերում:

Մրցումները վարելու է «Բրեյն ռինգի» բացարձակ չեմպիոն, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի գիտակ Ելենա Օրլովան:

2010-ի ուսանողական առաջնությանը մասնակցելու հայտեր ներկայացրել են Հայաստանի համասլարանների համալսարանական թիմերը և տարբեր բուհերի հավաքական թիմեր: