21 մայիսի 2010 - 12:35 AMT
Վիկ Դարչինյանն աշխարհի չեմպիոն դարձավ արդեն երրորդ քաշային կարգում անընդմեջ

Մայիսի 20-ին Ավստրալիայում թեթևագույն քաշային կարգում WBC և WBA վարկածներով աշխարհի չեմպիոն, հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը հաղթեց ֆիլիպինցի Էրիկ Բարսելոնային:

Բռնցքամարտիկները պայքարում էին թեթևագույն քաշային կարգում IBO վարկածով աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսի համար: Մենամարտի ընթացքում Բարսելոնան երեք անգամ նոկդաունի ենթարկվեց. երկու անգամ հինգերորդ ռաունդում և մեկ անգամ 11-րդ ռաւոնդում: Նա նաև զրկվեց 2 միավորից գոտուց ցածր հարվածների համար:

Մենամարտն ավարտվեց Դարչինյանի միանշանակ հաղթանակով 120-103, 118-105 և 116-108 հաշվով:

Այդպիսով, 34-ամյա Վիկ Դարչինյանը դարձավ աշխարհի չեմպիոն երրորդ քաշային կարգում անընդմեջ (մինչ այդ նա աշխարհի չեմպիոն է դարձել առաջին թեթև քաշում` մինչև 52,2կգ և թեթևագույն քաշային կարգում` մինչև 50,8 կգ):