Խորխե Տայանա. Արգենտինան հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին

Խորխե Տայանա. Արգենտինան հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին

PanARMENIAN.Net - Չնայած աշխարհագրական հեռավորությանը, Հայաստանի ու Արգենտինայի ժողովուրդներն առանձնահատուկ ջերմությամբ եւ համակրանքով են վերաբերվում միմյանց, ինչը պարտավորեցնում է գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանի եւ Արգենտինայի հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու ու ընդլայնելու, միջազգային ասպարեզում համագործակցությունը խորացնելու համար: Այդ մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն արգենտինացի իր պաշտոնակից Խորխե Տայանայի հետ համատեղ մամլո ասուլիսում: Ըստ նրա, հանդիպումը բավական արդյունավետ էր, քննարկվեցին երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր, նախանշեցինք նաեւ համագործակցության հետագա խորացմանն ուղղված քայլերը:

Իր հերթին Արգենտինայի արտգործնախարարն ասաց, որ կարևորում է Արգենտինայի դեսպանության բացումը Հայաստանում` ասելով, որ Բուենոս Այրեսը ցանկանում է ամրապնդել իր ներկայությունն Երևանում: Ընդ որում, նա նշել է, որ Արգենտինայում կա մեծ հայ համայնք և հայերը նշանակալի դեր ունեն երկրի զարգացման գործում:

Ադնրադառնալով ղարաբաղյան կարգավորման գործընթացին` Տայանան ասել է, որ Արգենտինան հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---