2010-ը Հայաստանի համար լինելու է ճգնաժամից դուրս գալու տարի

2010-ը Հայաստանի համար լինելու է ճգնաժամից դուրս գալու տարի

PanARMENIAN.Net - Չնայած նրան, որ համաշխարհային ճգնաժամը բացասական ազդեցություն ունեցավ Հայաստանի տնտեսության վրա, այնուամենայնիվ, 2010-ը Հայաստանի համար լինելու է ճգնաժամից դուրս գալիու տարի: Մայիսի 21-ին Երևանում մամլո ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի զարգացման նախարար, Ֆրանսիայի Օ դը Սեն նահանգի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը: «Այսօր Հայաստանը գտնվում է ճգնաժամի ազդեցության տակ, ես արդեն ուշադրություն եմ դարձրել նրան, որ շատ շինարարական աշխատանքներ կանգ են առել, բայց ես կարծում եմ, որ 2010-ին Հայաստանը դուրս կգա ճգնաժամից»,- ասել է նա:

Միաժամանակ նա նշեց, որ նրա առաջին այցի հետ համեմատած (1991թ.), Հայաստանում«զարմանալի առաջընթաց» է արձանագրվել, ավելացնելով, որ ոչ մեծ ակտիվություն է նկատվում տնտեսության ոլորտում, քանի որ հայ ժողովուրդը միշտ հայտնի է եղել իր ձեռներեցությամբ և աշխատասիրությամբ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---