Բաքուն թույլ չի տվել իր ներկայացուցչին մասնակցել Երևանում ընթացող խորհրդաժողովին

Բաքուն թույլ չի տվել իր ներկայացուցչին մասնակցել Երևանում ընթացող խորհրդաժողովին

PanARMENIAN.Net - Երևանում իր աշխատանքն է սկսել ամենամյա միջազգային «Կովկաս 2009» խորհրդաժողովը` կազմակերպված Կովկասի ինստիտուտի կողմից: «Այդ խորհրդաժողովն արդեն 6-րդն է, և առաջին անգամ դրան չի մասնակցում Ադրբեջանի ներկայացուցիչը»,- ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանի բացակայության պատճառը կապված է հարևան երկրի ներքաղաքական իրավիճակի հետ: «Անկասկած, իր դերը խաղացել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները: 10 օր առաջ ադրբեջանցի զեկուցողը հաղորդել է, որ չի կարող մասնակցել խորհրդաժողովին իրենից անկախ պատճառներով»,- նշել է Իսկանդարյանը:

«Ինչպես անցյալ տարիներին, ադրբեջանական կողմի նախնական համաձայնությունը ստացվել էր, և մենք պետք է լսեինք զեկույց 2009-ին Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին: Սակայն նա չի ժամանել և մեր խորհրդաժողովը մնաց առանց Ադրբեջանի մասին զեկույցի»,- ասել է Ալ. Իսկանդարյանը:

Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net ին իրազեկ աղբյուրներից, ադրբեջանցի պատվիրակին ուղղակի թույլ չեն տվել ժամանել Երևան:

Խորհրդաժողովի ժամանակ ելույթ ունեցած Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության գործերի հավատարմատար Օննո Սիմոնսը նշեց, որ Հարավային Կովկասը որակական փոփոխություններ է կրել 2008-ի օգոստոսյան պատերազմից և 2009-ի հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրումից հետո: Սակայն, նրա խոսքերով, դեռ արդի են մնում տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման հարցերը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---