Եվրախորհրդարանի բանաձևը Ղարաբաղի վերաբերյալ կարող է հանգեցնել պատերազմի վերսկսման

Եվրախորհրդարանի բանաձևը Ղարաբաղի վերաբերյալ կարող է հանգեցնել պատերազմի վերսկսման

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի բանաձևը Ղարաբաղի վերաբերյալ թուրք-ադրբեջանական տանդեմի ակտիվ քարոզչության արդյունք է: Չնայած նրան, որ փաստաթուղթը խորհրդատվական բնույթ է կրում, այն, առաջին հերթին, որոշակի, հայկական կողմի համար անբարենպաստ մթնոլորտ է ձևավորում: Այդ մասին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Ըստ Մինասյանի, Եվրախորհրդարանի բանաձևը ձևավորվել հայ-թուրքական գործընթացի և Թուրքիայի ու Ադրբեջանի Ղարաբաղի հարցում ակտիվ գործունեության շնորհիվ: «Այս համատեքստում Հայաստանը պետք է հետևյալն անի` թույլ չտա, որ ղարաբաղյան խնդիրը դուրս գա ԵԱՀԿ ՄԽ շրջանակներից, ակիտվորեն բնակեցնի ԼՂՀ մերձակա տարածքները և վերջնականապես դուրս գա հայ-թուրքական գործընթացից»,-ասել է պատգամավորը:

Ինչպես նշել է Մինասյանը, Եվրախորհրդարանի բանաձևում մինչ նրա ընդունումն ավելի անբարենպաստ ձևակերպումներ կային, որոնք հաջողվեց հանել տեքստից Հայ դատի հանձնախմբերի ակտիվ աշխատանքի շնորհիվ: «Մասնավորապես, փաստաթղթում դրույթ կար այն մասին, որ Ղարաբաղի ազգային –ազատագրական շարժումը անջատողական շարժում է: Իմ տվյալներով, հայկական կողմը միջոցներ էր ձեռնարկել անցանկալի դրությները փաստաթղթից հանելու համար , սակայն ընդունված բանաձևից պարզ է դառնում, որ իրականում Հայաստանը պետք է վարի հստակ ձևակերպված, համակարգված արտաքին քաղաքականություն»,-ասել է Մինասյանը:

Նա հավելել է նաև, որ բանաձևի դրույթների իրականացման դեպքում, պատերազմը ղարաբաղյան ճակատում անխուսափելի կլինի:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---