21 մայիսի 2010 - 19:15 AMT
Վրաստանի հայ համայնքը ուղերձով դիմել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող թեկնածուներին

Վրաստանի հայ համայնքը ուղերձով դիմել է 2010 թ. մայիսի 30-ին նախանշված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող թեկնածուներին:

Ուղերձում ընդգծված են Վրաստանի ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների խախտման փաստեր, այդ թվում` մատնանշված է ազգային խտրականության դեպքեր: Նշված փաստերի շարքում նշված է երկրի սոցիալ-քաղաքական կյանքում, պետական հաստատություններում և քաղաքական կուսակցություններում ազգային փոքրամասնությունների` գործնականում լիակատար բացակայություն, սոցիալական ծրագրերի իրականացման և սոցիալական արտոնությունների ոլորտում անհավասարություն:

Համայնքը թեկնածուներինկոչէարել ընտրությունների միջոցովիշխանություն ձեռք բերելու դեպքումուշադրությունդարձնել ազգային փոքրամասնությունների ընթացիկ խնդիրներին, և ամեն ինչ անել` դրանք լուծելու համար: Նման խնդիրների անտեսումն իր հերթին կարող է հանգեցնել երկրի համար անցանկալի հետևանքների:

Ուղերձի նախաձեռնողներն են` Վրաստանի հայհամայնք, Վրաստանի հայկական համագործակցության կենտրոնևՎրաստանի հայուսանողների միություն ոչ կառավարական կազմակերպությունները: