21 մայիսի 2010 - 19:41 AMT
Մայիսի 21-ին ՀՀ ԱԳ նախարարն ընդունեց Սիրիայի քրիստոնյա եկեղեցիների եպիսկոպոսների ներկայացուցչական պատվիրակությանը

Մայիսի 21-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հրավերով Հայաստան ժամանած Սիրիայի քրիստոնյա եկեղեցիների եպիսկոպոսների ներկայացուցչական պատվիրակությանը` Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդի գլխավորությամբ:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ Սիրիայի հետ հարաբերությունները թևակոխել են որակական նոր փուլ, ինչը նշանավորվեց երկու երկրների նախագահների փոխայցելություններով, տնտեսական համագործակցության և մշակութային փոխանակումների ակտիվացմամբ:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց հայ-սիրիական բարեկամական հարաբերություններին, մտքեր փոխանակեցին միջկրոնական համակեցության խնդիրների շուրջ: Այդ ենթատեքստում նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Սիրիայում կրոնական համայնքների կենսագործունեության համար ստեղծված պայմանները:

Հյուրերի խնդրանքովՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց Հայաստանիդիրքորոշումը տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: