Միասնական քննությունների թեստերն արդեն Երևանում են

PanARMENIAN.Net - Միասնական քննությունների` անգլիական «Ստեֆան Աուսթին» հրատարակչությունում տպագրված թեստերն արդեն Երևանում են: Դրանք պահվում են «Արարատ» բանկի պահոցում, որի բանալիները միայն երեք անձանց տրամադրության տակ են` Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանի, ԳԹԿ կառավարման խորհրդի նախագահ, ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանի և «Արարատ» բանկի ներկայացուցչի:

Քննություններից մեկ օր առաջ, «Հայինկասացիա»-ի ուղեկցությամբ, թեստերը փակ ծրարներում, կտեղափոխվեն քննական կենտրոններ և կբացվեն դիմորդների ներկայությամբ:

Միասնական քննությունները մեկնարկում են հունիսի 1-ին: Այդ օրը դիմորդները քննություն կհանձնեն «Ընդհանուր պատմություն», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից:

Իսկ պետական ավարտական քննությունների թեստերն արդեն 2-րդ տարին է, ինչ տպագրվում է ԳԹԿ տպարանում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---