Թումանյանի և Սպենդիարյանի արձանները զբաղեցրեցին իրենց տեղերը22 մայիսի 2010 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 22-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում` Օպերային թատրոնի շենքի առաջ, կրկին տեղադրվել են Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձանները, որոնք անցյալ տարի ժամանակավորապես հեռացվել էին հրապարակի տակ ստորգետնյա ավտոկայանատեղիի շինարարության ժամանակ: Այսօր հուշարձանները վերադարձել են իրենց տեղերը` ներկված նախկին գույնով, որը տարիների ընթացքում խամրել էր: Շինարարության նախագիծը մշակվել է «ՀայՆախագիծ» ԲԲԸ-ի կողմից, իսկ անցյալ տարի սկսված շինարարությունն իրականացնում է «Renco» ընկերությունը: Վերականգնված հուշարձանների պաշտոնական բացումը տեղի կունենա մայիսի 24-ին: Հայ մշակույթի մեծանուն գործիչների հուշարձանները տեղադրվել էին 1957-ին: Թումանյանի պոեմի մոտիվներով Սպենդիարյանը գրել է «Ալմաստ» օպերան, որը դարձել է առաջին հայկական օպերաներից մեկը: Հովհաննես Թումանյանի հուշարձանի հեղինակը քանդակագործ Ա. Սարգսյանն է, Ալ. Սպենդիարյանինը` քանդակագործներ Գ. Չուբարյանը և Ա. Սարգսյանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |