22 մայիսի 2010 - 16:22 AMT
Նոր ընտրական փուլում Հայաստանի երիտասարդական հավաքականը կաշխատի հաղթահարել խմբային փուլը

«Վերջին երկու խաղերը մեր հավաքականը կանցկացնի Վրաստանի հավաքականի հետ: Վրաստանի հավաքականի կազմում կան լուրջ ֆուտբոլիստներ, օրինակ, Ջանո Անանիձեն»,-ասել է ՀՀ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլևը մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը:

Ըստ մարզչի, Հայաստանի հավաքականն անվստահ է սկսել Եվրո -2011-ի ընտրական մրցաշարը, սակայն, այժմ նա գոհ է պաշտպանության և հարձակման գծում հավաքականի խաղից: «Մեր թիմը ցույց է տալիս ժամանակակից ֆուտբոլ, խաղալով արագ և հարձակվելով: Վրաստանի հետ խաղում մենք պետք է լավ խաղ ցույց տանք: Ծանր էր, սակայն մենք կաշխատենք մեր խմբում 2-րդ տեղը գրավել»,-ասել է Սերիցլևը:

Էստոնացիների հետ խաղից հետո ՀՀ հավաքականը Եվրո -2011-ի ընտրական մրցաշարի երկրորդ խմբում 3-րդ տեղում է և պահպանել է այդ փուլը հաղթահարելու շանսը: «Հայաստանի հավաքականը չի կարող համեմատվել Շվեյցարիայի կամ Թուրիքյաի հավաքականների հետ, քանի որ զիջում է նրանց լրացուցիչ արդյունքներով: Մենք պետք է որքան հնարովոր է շատ միավոր հավաքենք»,-գտնում է հավաքականի գլխավոր մարզիչը:

Այժմ Սերիցլևը հետևում է ՀՀ մինչև 19 տարեկանների հավաքականի խաղին, քանի որ նա փոխարինում է այն ֆուտբոլիստներին, որոնք արդեն նոր սեզոնում կլքեն հավաքականը: «Էստոնիայի դեմ խաղում Զավեն Բադոյանն առաջին անգամ խաղաց երիտասարդական հավաքականի կազմում: Ես գոհ եմ նրա խաղից: «Բանանցում» կան գերազանց ֆուտբոլիստներ` Գրիշա Խաչատրյանը և Արմեն Զաքարյանը: Ես տպավորված եմ Վալտեր Պողոսյանի խաղով: Հունիսին մենք կփորձարկենք «Այաքսի» երիտասարդական կազմի խաղացող Արազ Օզիբիլիսին»,-հավելել է Սերիցլևը:

Ըստ նրա, նոր ընտրական փուլում ՀՀ երիտասարդական հավաքականը կաշխատի հաղթահարել խմբային փուլը: