Հայաստանում մայիսի 21-ին` վերջին զանգի օրը գրանցվել է ՃՏՊ 10 դեպք, որի հետևանքով տուժել է 13 մարդ, իսկ մեկը զոհվել է: Այս մասին հաղորդել է ՃՏՈ պետ Նորիկ Սարգսյանը` մայիսի 22-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Նա հայտնել է, որ զոհված անձը մեքենայի անսարքության հետևանքով առաջացած վթարի զոհ է դարձել և այդ վթարը որևէ առնչություն չի ունեցել օրվա տոնական իրադարձության հետ:
Նորիկ Սարգսյանի խոսքերի համաձայն, այս տարի վերջին զանգի օրվա ճանապարհային երթևեկության ընդհանուր պատկերը նույնն էր, ինչ-որ անցյալ տարի: Տուգանային հրապարակ է տարվել 60 մեքենա, որոնց վարորդների մեծ մասն անչափահասներ են եղել: Անցյալ տարի ՃՏՊ-երից 4 զոհ ավելի էր եղել, թեև «2009 թ. անչափահասների մասնակցությամբ որևէ պատահար չէր գրանցվել»: