GTZ-ն Հայաստանում իրականացնում է բնական ջրամբարների ուսումնասիրման ծրագիր22 մայիսի 2010 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում սկիզբ է առել բնական ջրամբարների, լճերի ու առուների մասին բնակչության տեղեկացվածության բարձրացման ծրագիրը: Այս մասին մայիսի 22-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է գերմանական տեխնիկական համագործակցության միության կենսաբազմազանության վարչության (GTZ) ծրագրի ղեկավար Թոմաս Էբեռերը: Ըստ բանախոսի, GTZ-ն Հայաստանի գիտության և կրթության ու բնապահպանության նախարարությունների հետ համատեղ ակտիվ գործունեություն է վարում էկոլոգիայի բնագավառի վերաբերյալ բնակչության տեղեկացվածության բարձրացման ուղղությամբ: Ծրագրի շրջանակներում հայկական դպրոցների 120 ուսուցիչ վերապատրաստման դասընթացներ է անցել; Նրանք հիմա ակտիվորեն գործնական աշխատանքներ են վարում և դպրոցականների համար էքսկուրսիաներ կազմակերպում: Թ.Էբեռերը կարևորել է բնության հետ երեխաների շփումը: Այդ պատճառով նա առաջարկում էր հաճախակի բնության գրկում կենսաբանության դասեր անցկացնել, հաճախ քաղաքից դուրս գալ, ուսումնասիրել բնությունը գործնականորեն: Հայաստանում GTZ-ի մեկ այլ ծրագիր է նաև բնական ջրամբարների ուսումնասիրման մրցույթի կազմակերպումը հանրապետության դպրոցականների համար; Մրցույթին մասնակցելու են մոտավորապես 80 հայկական դասարաններ, իսկ արդյունքները ամփոփվելու են սեպտեմբերի 18-ին տեղի ունեցող Ջրային պաշարների համաշխարհային օրը: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Երևանի բալետային փառատոն»՝ Թումանյանի անվան զբոսայգում Բացօթյա փառատոնի ներկայացումների սկիզբը 20:00–ին է Միրզոյանը՝ Վիեննայում․ Պետք է արգելել միջուկային օբյեկտների վրա զինված հարձակումները և հարձակման սպառնալիքները Նա նշել է, որ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Չտարածման մասին պայմանագրին ՀՀ և Չեխիայի ԱԳ նախարարները խոսել են ԵՄ հարթակում համագործակցության մասին Միրզոյանն ասել է, որ Հայաստանն էականորեն խորացնում է հարաբերությունները ԵՄ հետ բոլոր ուղղություններով Միրզոյանն ու Գրոսսին անդրադարձել են ՀԱԷԿ–ի հետագա ապահով և անվտանգ շահագործմանը Միրզոյանն ասե էլ որ ՀՀ–ն ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ ատոմակայանի կյանքը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար |