2010 թ. լույս կտեսնի Հայաստանի ֆլորայի և ֆաունայի նոր կարմիր գիրքը

PanARMENIAN.Net - 2010 թ. աշնանը լույս կտեսնի Հայաստանի ֆլորայի և ֆաունայի նոր կարմիր գիրքը: Այս մասին հայտարարել է ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վարչության կենսաբազմազանության բաժնի պետ Տատյանա Դանիելյանը:

Նրա խոսքերի համաձայն, գրքի վրա աշխատանքները շուտով կավարտվեն: Այդ նոր կարմիր գիրքը հնի համեմատ լրացվել է 85 նոր բույսերով, 452 հազվագյուտ տեսակի բուսատեսակներով և 40 սնկերի տեսակներով: Դրանք նախկինում չեն գրանցվել: «Վատ վիճակում է գտնվում ֆաունան: Կորստյան մատնվող կենդանիների քանակը, որ նկարագրվում է այդ նոր գրքում, հասնում է 153 ողնաշարավոր և 155 անողնաշարավոր կենդանիների` նախկինում գրանցված 99-ի փոխարեն», - ասել է Տ. Դանիելյանը: Նախկին կարմիր գիրքը հրատարակվել է 1990 թ.:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---