22 մայիսի 2010 - 18:26 AMT
Հայաստանի հանրային խորհրդի երիտասարդական ենթահանձնաժողովը քննարկել է հայ երիտասարդների հիմնախնդիրները

Մայիսի 22-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի հանրային խորհրդի երիտասարդական ենթահանձնաժողովի նիստը, որի ժամանակ քննարկվեցին հայ ուսանողներին և ընդհանուր առմամբ հայ երիտասարդությանը վերաբերող հարցեր:

Մասնավորապես առաջ էին քաշվում բուհն ավարտելուց հետո երիտասարդների զբաղվածության, ուսանողների պաշտպանվածության, երիտասարդ ընտանիքների սոցիալ-տնտեսական հարցերը: Բարձրացվել է նաև երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության հարցը:

Քննարկման ժամանակ առաջարկվել է այդ խնդիրների լուծման համար ստեղծել հատուկ աշխատանքային խումբ: «Մենք բուհն ավարտած մեր երիտասարդներին պետք է մեր ազգային հարստությունը համարենք»,- ընդգծել է Հ. Մարգարյանը: