22 մայիսի 2010 - 19:18 AMT
Արցախի Հանրապետության խորհրդարանական ընտրություններին հետևելու համար ժամանել են դիտորդներ Ռուսաստանից և ԱՄՆ-ից

Արցախի Հանրապետության խորհրդարանական ընտրություններին հետևելու համար ժամանել են դիտորդներ Ռուսաստանից և ԱՄՆ-ից: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է Արցախի ԿԸՀ-ի մամլո ծառայության ղեկավարի տեղակալ Երվանդ Գաջյանը: Նրա խոսքերի համաձայն, ընտրություններին մասնակցելու են նաև Ֆրանսիայից, Գերմանիայից, Արգենտինայից, Աբխազիայից, Հարավային Օսեթիայից և Մերձդնեստրից ժամանած դիտորդները:

«Արցախի ԿԸՀ-ը դիտորդներին գրանցելու համար աշխատելու է մինչև ուշ գիշեր», - ասել է Գաջյանը: