Բակո Սահակյան. ԼՂՀ խորհրդարանը պրոֆեսիոնալ աշխատանքով կարող է աջակցել Արցախի միջազգային ճանաչմանը23 մայիսի 2010 - 13:43 AMT PanARMENIAN.Net - «Ես հպարտությամբ եմ քվեարկել, քանի որ շատ հաճելի է ապրել մի երկրում, որտեղ գերակայում են ժողովրդավարական արժեքները»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Նա շնորհակալություն է հայտնել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին, ընտրությունների անցկացման համար պատասխանատու մարմիններին և Արցախի ժողովրդին: Անդրադառնալով ընտրություններում ընդդիմության բացակայության փաստին` Բակո Սահակյանը նկատել է, որ Արցախում գոյություն ունեն ընդդիմական տրամադրություններ, և դա բնական է: «Բայց մենք արհեստականորեն ընդդիմական դաշտ չենք ստեղծելու, քանի որ եթե մենք նման քայլի դիմենք, դա ժողովրդավարության սկզբունքների կոպիտ խախտում կլինի»,- հայտնել է Սահակյանը: Նա ավելացրել է նաև, որ նոր խորհրդարանից ավելի պրոֆեսիոնալ գործունեություն է ակնկալում, քանի որ դրա համար ստեղծված են բոլոր համապատասխան պայմանները: Ինչպես նկատել է Սահակյանը, ԼՂՀ խորհրդարանը պետք է համապատասխան աշխատանք անցկացնի, որպեսզի Արցախի միջազգային ճանաչման գործում դրական արդյունքներ արձանագրվեն: «Դրա համար կան բոլոր նախադրյալները, քանի որ ԼՂՀ կյանքում արդեն ամրապնդվել է քաղաքական մշակույթը, և օրենսդրական մարմինը պետք է հետագայում էլ շարունակի խորացնել այն, ինչը կարող է աջակցել պետության միջազգային ճանաչմանը»,- հայտնել է Սահակյանը: Արցախի Հանրապետություն 1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |