Աբխազիայի խորհրդարանի փոխխոսնակ. ԼՂՀ-ում ընտրությունները համապատասխանում են միջազգային չափանիշներին23 մայիսի 2010 - 15:13 AMT PanARMENIAN.Net - «Այսօր ես եղել եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մի քանի ընտրատարածքներում, այցելել եմ տասնյակ ընտրատեղամասեր և կարող եմ նշել, որ ընտրություններն այստեղ շատ ակտիվ են ընթանում, կազմակերպված, միջազգային նորմերի շրջանակներում և առանց բողոքների»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է Աբխազիայի խորհրդարանի փոխխոսնակ Վյաչեսլավ Ցուգբան: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը ԼՂՀ-ից, Ցուգբայի խոսքով, բացի ինքնին ընտրություններից ԼՂՀ օրենսդրական դաշտը նույնպես համապատասխանում է միջազգային չափանիշներին: «Աբխազիան, Հարավային Օսեթիան, ԼՂՀ-ն ու Մերձդնեստրիան վաղուց արդեն ճանաչել են միմյանց անկախությունը և շատ սերտ համագործակցում են միմյանց հետ»,- ասել է Աբխազիայի խորհրդարանի փոխխոսնակը: Նա ավելացրել է նաև, որ ի սկզբանե ԼՂՀ-ն միջազգային ճանաչման ավելի շատ շանսեր ուներ, բայց այնպես ստացվեց, որ Աբխազիային ավելի վաղ ճանաչեցին, քան ԼՂՀ-ին: «Սակայն դա ոչ մի նշանակություն չունի, քանի որ Աբխազիան ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և երկու երկրների միջև համագործակցությունը բարձր մակարդակում է»,- ասել է նա: Արցախի Հանրապետություն 1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |